Աստվածածնի Ավետման և մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ապրիլ 6, 2002թ.

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. ամէն:

Օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
 
 
 
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդի բոլոր զավակներին Ավետման շնորհաբաշխ տոնի բերկրալի առիթով եւ շնորհավորում բոլոր կանանց Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ:

Մեր աղոթքն ու հայցն է, որ Գաբրիել հրեշտակապետի կողմից Սուրբ Աստվածածնին տրված Ավետիսը` «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է», Աստծո Սիրո փրկարար խորհրդով, նորոգիչ ու կենսապարգեւ իր զորությամբ բնակություն հաստատի ընտանեկան բոլոր հարկերից ներս:

Թող Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ Միածին Որդին մայրության շնորհով զարդարի բոլոր կանանց եւ խաղաղության ու բարօրության մեջ պահպանի մեր մայրերին ու քույրերին` միշտ խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնված առաքինություններով ու բարեգործությամբ: