Ս.Աստվածածնի ծնողները՝ Ս. Հովակիմը և Ս.Աննան, երկար ժամանակ զավակ չեն ունեցել և միշտ աղոթել ու խնդրել են Աստծուն, որ իրենց զավակ պարգևի։ Նրանց աղաչանքները լսվել են, և Աստված պարգևել է նրանց դուստր, որին կոչել են Մարիամ։ Ս. Աստվածածնի մասին տեղեկությունները քաղում ենք Հակոբոսի նախաավետարանից և Մատթեոսի պարականոն ավետարանից։ Եկեղեցին Տիեզերական երրորդ ժողովից հետո (Եփեսոս, 431 թ.) օգտագործել է պարականոն երկերի պատմությունները Ս. Աստվածածնի կյանքի մասին և տարբեր տոներ հաստատել նրա հիշատակին: