Ըստ ավանդության, որը շարադրված է Հակոբոսի նախաավետարանում, երեք տարին լրանալուց հետո ծնողները Մարիամին ընծայել են Տաճարին, որտեղ մնացել է մինչև Հովսեփի հետ նշանվելը։
Տոնի հաստատումը կապված է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս Ա կայսրը (527-565 թթ.) Ս. Աստվածածնի անունով՝ հին հրեական տաճարի տեղում, Մորիա բլրի վրա։ Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թ. նոյեմբերի 21-ին։
638 թ. հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվել է մզկիթի, տաճարի նավակատիքի օրը՝ որպես Ս. Աստվածածնի ընծայման տոն, տարածվել է ողջ քրիստոնեական աշխարհում։
7-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Ս. Աստվածածնի Ընծայման տոնն արդեն նշվում էր Կ. Պոլսում։ Հայ Եկեղեցի այն մուտք է գործել 18-րդ դարում։ Բոլոր Եկեղեցիներն այն տոնում են նոյեմբերի 21-ին։