Համաձայն Ս. Հայրերի` հրեշտակները բաժանվում են 9 դասի՝ Սերովբեներ, Քերովբեներ, Աթոռներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետու թյուններ, Հրեշտակապետներ, Հրեշտակներ։
Գաբրիելն Աստծու անմիջական պաշտոնյան է, որն իրագործում է Տիրոջ կարևորագույն որոշումներն ու տնօրինությունները։ Միքայելը, որի անունը նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման», Երկնավոր Արքայի փառքի ու Նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է։