326 թ. Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինե թագուհին, ուխտի գնալով Երուսաղեմ, հետամուտ է եղել Քրիստոսի Խաչափայտը գտնելուն: Մինչ այդ, ի նախատինս քրիստոնյաների, Գողգոթան, որը Քրիստոսի խաչելության վայրն էր, դարձել էր աղբանոց, Ս. Խաչն էլ թաղվել աղբի տակ: Հուդա անունով մի հրեայի օգնությամբ պեղումներ կատարելով` գտել են 3 խաչափայտ: Որոշելու համար, թե որն է այդ խաչերից Քրիս տոսինը, մի մահացած պատանու դի հաջորդապար դրել են դրանց վրա: Քրիստոսի Խաչափայտի վրա պատանին հարություն է առել: Այդ ժամանակ Երուսաղեմի Մակար եպիսկոպոսը բարձրացրել է Ս. Խաչը` որպես երկրպագություն հավատացյալների:
333 թ. Կոստանդիանոս Ա Մեծը Քրիստոսի գերեզմանի վրա կառուցել է Ս. Հարության տաճարը, որտեղ պահվել է Տիրոջ Խաչափայտը։