Ս. Մարիամ Աստվածածնի ծնողները` Ս. Հովակիմը և Ս. Աննան, երկար ժամանակ զավակ չեն ունեցել և միշտ աղոթել ու խնդրել են Աստծուն, որ իրենց զավակ պարգևի: Նրանց աղաչանքները լսվել են։ Աստված պարգևել է նրանց դուստր, որին կոչել են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Երուսաղեմում Ս. Հովակիմի և Ս. Աննայի տան տեղում, որտեղ ծնվել է Ս. Կույսը, կառուցված է հունական Ս. Աննա վանքը։
Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը հաստատվել է 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Երուսաղեմում: Այդ տոնակատարությունը կապված էր Պրոբատիկեում գտնվող Ս. Աստվածածնի տաճարի հետ:
Հայ Եկեղեցում Ս. Կույս Աստվածածնի ծննդյան տոնը հաստատուն կերպով սկսել է տոնվել 13-րդ դարից: