Ս. Խաչի երևման տոնը հիշատակն է Երուսաղեմում Խաչի նշանի երևման, որը տեղի է ունեցել 350 թ. մայիսի 19-ին: 0րը ցերեկով երկնքում` Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, երևացել է լուսապայծառ խաչ: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսն այդ զարմանահրաշ դեպքի մասին մի նամակ է գրել Կոստանդ Բ կայսերը` լուսե խաչի երևումը բացատրելով իբրև ուղղափառ դավանության պաշտպանության երկնային նշան արիոսականության դեմ և հորդորել է կայսերը՝ հետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց: Նամակը պահպանվել է նաև հայերեն թարգմանությամբ և ընթերցվում է Խաչի Երևման տոնին:
Հայ Եկեղեցին այս տոնը նշում է Ս. Զատկից 28 օր հետո` Հինանց Ե կիրակի օրը (Ս. Զատկից մինչև Հոգեգալուստ Հինունք է` 50 օր), որը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ի միջև: