Պահոց շրջան է, որը Հայ Եկեղեցու ավանդության համաձայն՝ սահմանել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Սկսվում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ՝ Ս. Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից։
Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) Ս. Հովհան մարգարեի հիշատակության օրն է։ Նրա քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը օրինակն են ապաշխարության և ծոմապահության։
Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը դարձի եկած Ս. Տրդատ արքային, հայոց մեծամեծներին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտվելը, պատվիրել է 5 օր ապաշխարել պահեցողությամբ։
Ընդունված է համարել, որ այսպես է հաստատվել Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը)։ Պահքի ավարտի հաջորդ՝ շաբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Ս. Սարգսի տոնը։