«Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, առատ ուտելիքներով վայելքի օր:
Գլխավոր շաբաթապահքերին նախորդող կիրակի օրը կոչվում է Բարեկենդան: Բոլոր բարեկենդանների մեջ հատկանշական է Մեծ Պահքի նախընթաց կիրակի օրը, որը կոչվում է Բուն Բարեկենդան: Այս օրը մարդիկ վայելում են առատ ուտելիք` ճոխ սեղաններ պատրաստելով ու զանազան զվարճանքներ կազմակերպելով:
Արևմուտքում Բարեկենդանը կամ, ինչպես կոչում են, Կարնավալը նշվում է բացառիկ շուքով և հանդիսությամբ: Տեղի են ունենում զանազան շքերթներ ու ցուցադրություններ, ինչպես նաև` ժողովրդական խրախճանք: