«Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդը արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Ս. Հոգին էր նրա մեջ: Եվ Ս. Հոգուց իրեն հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ 0ծյալին: Նա Հոգով առաջնորդված` եկավ տաճար, և երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը` նրա վրա կատարելու այն, ինչը օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն և ասաց. «Այժմ, ով Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային` ըստ քո խոսքի, որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք` Իսրայելի քո ժողովրդի համար»:
Եվ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի վրա, որ ասում էին նրա մասին: Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան հակառակության: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. Բ 25-35):