«Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա մի որդի ծնեց, և նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։ Եվ ութերորդ օրը եկան մանկանը թլպատելու և նրան իր հոր անունով Զաքարիա կոչեցին։ Բայց նրա մայրը պատասխանեց և ասաց. «Ոչ, այլ Հովհաննես պետք է կոչվի»։ Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի»։ Նշանացի ակնարկեցին նրա հորը, թե ինչ կկամենաս նրան կոչել։ Իսկ նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ բոլորը զարմացան։ Եվ իսկույն նրա բերանը բացվեց, ու նրա լեզուն՝ նույնպես, և խոսում էր ու օրհնում Աստծուն։ Եվ ահ ընկավ բոլորի մեջ, որ լսեցին այս, և նրանց մեջ, որ բնակվում էին նրանց շուրջը։ Եվ Հրեաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմվում էին։ Եվ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամենը և ասում էին. «Արդյոք ի՞նչ կլինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր» (Ղուկ. Ա 57-66)։