«Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլպատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ հրեշտակն էր անվանել, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում։ Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն՝ նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»։ Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. Բ 21-24)։