Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

13.12.2016

 Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 9-ին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին ներկա էին բարձրաստիճան հյուրեր եւ պետական պաշտոնյաներ: