Ֆրանսիայից ժամանած ուխտավորներին ընդունեց Ամենայն Հայոց Հայրապետը

17.09.2019

Սեպտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ֆրանսիայից ժամանած ուխտավորների խմբին: Նրանց ուղեկցում էր Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: