Օշականում տեղի ունեցավ մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողություն

09.04.2013

Ապրիլի 6-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողություն: Տ. Վարդան աբղ. Նավասարդյանը, Տ.Շահե աբղ. Անանյանը, Տ. Միքայել աբղ. Գեւորգյանը եւ Տ. Զաքարիա աբղ. Բաղումյանը, ձեռամբ գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանի, ստացան մասնավոր վարդապետության չորս աստիճանները: