Օձունի վանական համալիրի վերանորոգումը
18.11.2013
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (6-րդ դար) վերանորոգչական աշխատանքները սկսվել են 2011թ.: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայոց Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մշակույթի նախարարության եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջեւ: Վերականգնումը կատարում է «ԼեւԳուկ» մասնագիտացված ընկերությունը: Վերականգնողական աշխատանքները նախատեսված է ավարտել 2014թ.: