Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնում

22.08.2012

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Սփյուռքի նախարարության եւ «Հովհաննես կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջեւ կնքված հուշագրի համաձայն վերանորոգվում է Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վերականգնումը կատարում է «Լեւ Կուկ» մասնագիտացված կազմակերպությունը: Շինարարական աշխատանքների հեղինակային հսկողությունն իրականացնում է «Սերվերտ» ընկերությունը: Ներկայումս ընթանում են վերականգնման նախապատրաստական աշխատանքները: