Օծվեց Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցին

04.08.2014

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ձեռամբ օծվեց Արարատի մարզի Նորաբաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը: Եկեղեցու բարերարը նույն գյուղի Գալստյան ընտանիքն է: