Օծվեց Դսեղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը

10.09.2018

Սեպտեմբերի 7-ին Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օծվեց և տեղադրվեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնված զանգակատան խաչը։ Օծվեցին նաև բարերարների կողմից նվիրված սրբապատկերները։