Օծվել է ԶՈւ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը

20.08.2024

ԶՈւ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վերափոխման նախատոնակի երեկոյան ժամերգությունից հետո կատարվել է նոր ընծայաբերված զանգի օծման արարողություն: Տանիքի և զանգակատան հիմնանորոգումից հետո օծված զանգը կտեղադրվի զանգակատանը և կդառնա Սուրբ Աստվածածին եկեղեցու անբաժանելի մասը: Իսկ մինչ այդ այն կմնա եկեղեցում, որպես նվիրական սրբություն: