Օլգա Չեւելան այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

16.05.2014

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հրավերով մեկշաբաթյա այցով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էր Կազանի հոգևոր ակադեմիայի դասախոս, դոցենտ Օլգա Չեվելան: Նա ուսումնասիրում է Ս. Գրքի առաջին թարգմանություները հին լեզուներով, այդ թվում` գրաբարով: