Քրիստոսի Պայծառակերպության տոնը

10.07.2013

Հուլիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով նշեց Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Մայր Տաճարում պատարագիչն էր գերաշնորհ Տեր Մուշեղ եպս. Բաբայանը: Սրբազան հայրն իր քարոզում հանգամանորեն ներկայացրեց տոնի խուրհուրդը եւ ավետարանական պատմությունը: