Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում

25.07.2017

Հուլիսի 23-ին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հանդիսավորապես նշվեց Վիրահայոց թեմում: Այս առիթով, Թբիլիսիի Ս. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում Ս. Պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Գրեշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Պատարագից հետո տեղի ունեցան տոնին նվիրված մի շարք միջոցառումներ: