Քրիստոսի Պայծառակերպության տոնը Մայր Աթոռում

15.07.2013

Հուլիսի 7-ին Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով նշեց Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Մայր Տաճարում Պատարագիչն էր գերաշնորհ Տեր Մուշեղ եպս. Բաբայանը: Սրբազան հայրն իր քարոզում հանգամանորեն ներկայացրեց տոնի խուրհուրդը եւ ավետարանական պատմությունը: