Քրիստոսի Պայծառակերպության տոնը -2016

06.07.2016

Հուլիսի 3-ին Հայ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը կամ այլակերպությունը, ինչպես նկարագրված է Ավետարաններում: Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու նախաքրիստոնեական սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: