Քրիստոսի Ծննդյան տոնը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում

24.01.2017

Հունվարի 18-ին եւ 19-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սուրբ Հակոբյանց միաբանությունը հանդիսավորապես նշեց Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը: Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում մատուցվեց Ս. Ծննդյան Պատարագ, որին մասնակցում էին հազարավոր հայ ուխտավորներ: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն առաջնորդվում է հին` Հուլիան տոմարով, որը նոր տոմարի հետ ունի 12 օրվա տարբերություն: