Քաշաթաղի հուշարձանների լուսանկարները հավաքվել են մեկ գրքում

20.01.2025

Լրագրող, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը համատեղ հրատարակել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքն անգլերենով։ Զոհրաբ Ըռքոյանը 1996-2020 թվականներին լուսանկարել է Քաշաթաղի շրջանի հուշարձանները, որոնց մեծ մասը տեղ են գտել գրքում: Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ներկայացնելով՝ հեղինակները փորձում են լուսանկարի միջոցով ապրեցնել կորսված մշակույթը: