Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա ընդունելություն

10.06.2024

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարան ընդունվելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Հարցազրույցի միջոցով կստուգվեն Սուրբ Գրքի, Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի պատմության, Հայ գրականության իմացությունը, Եկեղեցական փորձառության և ինքնաարտահայտվելու հմտությունները: Դասընթացները անցկացվում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։