Քահանայից ժողով Մայր Աթոռում-2016

30.05.2016

Մայիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ և 184 քահանաներ: