Քահանայից ժողով Մայր Աթոռում
29.05.2019
Մայիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և 225 քահանաներ: