Քահանայական ձեռնադրություն Սյունյաց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

17.07.2023

Հուլիսի 16-ին՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, կատարվեց քահանայական ձեռնադրություն: Ձեռնադրող եպիսկոպոսը Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն էր: Վերջին 100 տարում եկեղեցում ձեռնադրություն չէր եղել: