Քահանայական ձեռնադրություն Մոսկվայում-2014
11.02.2014
Փետրվարի 9-ին Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի, կատարվեց քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի: Քահանայաության են կոչվել Դանիել սարկավագ Խանանյանն ու Մհեր սարկավագ Բեկնազարյանը: