Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում Հոգեգալստյան տոնին 2010

25.05.2010

2010 թ. մայիսի 23-ին, Հոգեգալստյան տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապոտությամբ, հընթացս Ս. Պատարագի, Դամասկոսի (Սիրիա) Հայոց Թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի ձեռամբ կատարվեց քահանայական ձեռնադրություն եւ օծում: Նորաօծ քահանաները ստացան նոր անուններ`Տեր Եփրեմ, Տեր Շավարշ, Տեր Ոսկան եւ Տեր Գնել: