Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում-2016

03.02.2016

Փետրվարի 2-ին՝ Ս. Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս.Պռոշյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան տասներկու սարկավագներ: