Քահանայական ձեռնադրություն Կեչառիսի վանքում
09.10.2018
Հոկտեմբերի 7-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կոտայքի թեմի Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Սուրբ Պատարագի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ: