Ցուցահանդես եւ համերգ ՝ նվիրված Մյուռոնօրհնության արարողությանը
12.10.2015
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ցուցահանդես եւ համերգ ՝ նվիրված Մյուռոնօրհնության արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մյուռոնօրհնության առթիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան այլ հյուրեր: