Ցուցահանդես եւ Գիտաժողով Մայր Աթոռում

29.10.2018

Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի մահվան 80-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ կոնֆերանս և ցուցահանդես: Ներկայացված վավերագրերը պատմում էին խորհրդային իշխանության տարիներին հայ եկեղեցու վիճակի ու դերի մասին: Ցուցահանդեսին հաջորդեց «Հայոց եկեղեցին 16-20-րդ դարերում. առաքելություն, մաքառում, նահատակություն, հաղթանակ» կոնֆերանսի բացումը: