Ցեղասպանության նահատակների հիշատակության պատարագ և բարեխոսական կարգ Մայր Աթոռում
25.04.2023
2015 թվականին, Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո, Հայ առաքելական եկեղեցին աղոթքով հայցում է սուրբ նահատակների բարեխոսությունը: Ապրիլի 24-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիների խոնարններից հնչող պատարագը սուրբ նահատակների հիշատակին է: Սուրբ Գայանե վանքում պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն էր: Ամենայն Հայոց կաթողիկոսը պատրագը հանդիսապետեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից վերադառնալուց հետո: