Տնօրհնեքի կարգ Կաքավաձորում

22.08.2012

Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղի Վարդանյան ընտանիքը «Կառուցենք հավատով» բնակարանաշինական ծրագրի միջնորդությամբ նոր տուն ունեցավ: Բնակարանամուտի առիթով Աշտարակի Սուրբ Մարիաննե եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղեւոնդ քհն. Գաբոյանի կողմից կատարվեց տնօրհնեքի արարողություն: