Տնօրհնեք 44-օրա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի ընտանիքում

02.05.2022

44-օրա պատերազմից անմիջապես հետո Տ․ Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն ամեն օր ուղիղ եթերում գերեվարված, անհայտ կորած զինվորների համար աղոթք էր հնչեցնում: Ժամանակի ընթացքում տեր հորը միացան բազմաթիվ ծնողներ, որդեկորույս մայրեր, որոնցից մեկն էլ տիկին Անուշն է՝ Ռուբեն Պողոսյանի մայրը: Տեր հոր հետ այցելել ենք տիկին Անուշի տուն։