Տնտեսի կիրակի
02.03.2018
Մեծ պահքի 4-րդ կիրակին իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական` Անիրավ տնտեսի առակից: Առակի մեկնության մեջ մեծահարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, իսկ անիրավ տնտեսը` մեղսագործ մարդուն: Անիրավ տնտեսը նաեւ խորհրդանշում է բոլոր նրանց, որոնք զղջում են իրենց արարքների համար եւ ներում իրենց դեմ մեղանչողներին` հետամուտ լինելով ճշմարտության եւ արդարության: