Տնտեսի կիրակի
26.03.2019
Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի` ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այս կիրակիի պատգամն է ,թե ինչպես «Անիրավ մամոնան»` այսինքն` նյութական հարստությունը եւ խելքը ի սպաս դնել հավիտենական կյանքի համար: Հնթացս Սուրբ Պատարագի այս թեմայով քարոզ խոսեց Գերշ. Տ. Ոսկան արք. Գալփաքյանը: