Տյառնընդառաջի տոնական Ս․ Պատարագ Սուրբ Գայանե վանքում

14.02.2021

Փետրվարի 14-ին, Տյառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Գայանե վանքում կատարվեց նորապսակների օրհնության կարգ։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով օրհնություն ու նվերներ բաշխեց նորապսակ սարկավագներին և պատարագին մասնակցող նորապսակ զույգերին։