Տյառնընդառաջի նախատոնակ Մայր Աթոռում

16.02.2018

 Փետրվարի 13-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Տյառընդառաջի նախատոնակ եւ Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությունից հետո Մայր Աթոռի բակում վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը: