Տյառընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
16.02.2015
Փետրվարի 14-ին Հայ Եկեղեցին նշեց 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը` Տեառնընդառաջը: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Փետրվարի 13-ին Էջմիածնի Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ավարտին, կատարվեց նախատոնակ և անդաստանի կարգ` հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որից հետո վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը: