Տղա երեխայի նախընտրության և աղջիկ երեխայի թերարժեւորումը Հայաստանում կարող է աղետի հասցնել
21.10.2019
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մտահոգիչ խնդիր մնալ Հայաստանում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կազմակերպած համաժողովը նպատակ ուներ մեկ անգամ ևս անդրադառնալու այս ցավոտ խնդրին: