Տեղի ունեցավ քահանայից հավաք

06.02.2013

Փետրվարի 5-ին,Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագից հետո , հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը, որի քննարկման նյութն էր` «Թեմերում ծխական կյանքի և եկեղեցական կառույցների կազմակերպումը և նրանց գործունեության կանոնակարգումը»: Քահանայից ժողովին մասնակցում էին Հայաստանի ու Արցախի թեմերի հոգևոր առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և թեմերի 169 հոգևոր սպասավորներ: