Տեղի ունեցավ Տ. Շնորհք Ծ. Վրդ. Գասպարյանի հուղարկավորության արարողությունը

31.03.2014

Մարտի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, հանգուցյալի հարազատներ և մտերիներ: