Տարեմուտի Սուրբ Պատարագ

10.01.2017

Հունվարի 1-ին Մայր Տաճարում մատուցվեց ամանորյա Սուրբ Պատարագ: Պատարագիչը հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանն էր: Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանները հավաքվեցին վեհարանում` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունն: