Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովը

06.11.2017

Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, տեղի ունեցավ «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը նվիրված տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիների որոնմանը: